3.5 հազ դոլար եվ 3 ամիս ֆասթֆուդ սննդակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի Վաշինգթոնի համալսարանի գիտնականները  առաջարկում են  3.5 հազ դոլար վճարել  եւ համաձայնվել 3 ամիս միայն ֆասթֆուդի ուտեստներ ուտել: Գիտնականները պարզաբանել են, որ բոլոր կամավորները հարկադրված կլինեն երեք ամիս անց մասնակցել հետազոտությանն ու ամենակարեւորը` նրանք պետք է 5%-ով ավելի կշռեն քան երեք ամիս առաջ: Հտեազոտության նպատակն է պարզել, թե որ տեսակի ֆասթֆուդն է առավել բացասաբար ազդում մարդու օրգանիզմի վրա: Ինչպես նշել է գիտական խմբի ղեկավարը ՝ իրենք նաեւ նպատակ են հետապնդում 
 պարզել, թե ինչու՞  են որոշ մարդիկ արագ սննդի կետերում սնվելով գիրանում, իսկ ոմանք` ոչ: Նշվում է, որ հետազոտությանը մասնակցելու համար կարող են հայտեր ներկայացնել 18-ից 65 տարեկան անձինք:




Լրահոս