
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին զայրացրել է թիմի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի արարքը: Վերջինս Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղի ընդմիջման ժամանակ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեի հետ փոխանակվել էր մարզաշապիկներով:
«Բալոտելիի փոփոխությունը ընդմիջման ժամանակ մարտավարական էր: Նպատակն էր մեծացնել ճնշումը «Ռեալի» միջին գծի կենտրոնի վրա: Ինձ տհաճորեն զարմացրեց Բալոտելիի արարքը: Անհրաժեշտության դեպքում, ես կանդրադառնամ այդ դրվագին եւ միջոցներ կձեռնարկեմ»,- նշել է նա: