
Իտալիան կալանք է դրել Լիբիայի նախկին առաջնորդի Մուամար Քադաֆիի ընտանիքի հյուրանոցային համալիրի եւ հողերի վրա, որոնք ընդհանուր գնահատվում է 20 մլն եվրո, գտնվում է Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ Պանտելերիա կղզում: 150 հեկտար տարածքով անտառում Քադաֆին ցանկանում էր իր համար արձակուրդների անցկացման բնակավայր կառուցել: Առգրավումն իրականացվել է Հաագայի միջազգային դատարանի պահանջով: