
Բարսելոնայում տեղի է ունեցել աշխարհում կանեփի ամենամեծ թանգարանի բացումը: Թանգարանը գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում գտնվող XVII դարի Մորնո պալատում: 900 քառակուսի մետր ցուցատարածքում ներկայացված է ավելի քան 6000 ցուցանմուշ:Ցուցասրահներում պատմվում է այն մասին, թե դարերի ընթացքում ինչպես են կանեփն օգտագործել թուլանալու, բժշկության, տեքստիլ արդյունաբերության մեջ եւ տարբեր արարողություններում: Մուտքը երեխաների համար անվճար է, մեծահասակների տոմսի արժեքը 9 եվրո է: Նշենք, որ Բարսելոնական թանգարանը հանդիսանում է Ամստերդամի Hemp Museum Gallery-ի մասնաճյուղը