Սինգապուրում ընթացող կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարում տեղի ունեցավ Կարմիր խմբի երրորդ տուրի առաջին մրցավեճը:
Աշխարհի առաջին թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը 6։1, 6։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ կանադուհի Էժենի Բուշարի նկատմամբ: Նա երեք խաղերից հետո ունի երկու միավոր։