
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը լիովին ապաքինվել է վնասվածքից: Մոսկովյան ակումբը նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Լոկոմոտիվ»-ի հետ խաղին, իսկ հայ հարձակվողը մարզվում է ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի ամիս, իսկ որոշ ժամանակ առաջ վիրահատության էր ենթարկվել: