
Էլեկտրոնային ապրանքներ արտադրող ճապոնական Fujitsu ընկերությունը ներկայացրել է շների համար հատուկ վզկալ, որը հետեւում է կենդանու առողջությանը: Վզկալը լուցկու տուփի չափ սենսորային սարք ունի, որը տեղեկություն է հավաքում կենդանու ինքնազգացողության մասին, չափում է նրա մարմնի ջերմաստիճանը եւ հաշվում նրա քայլերի թիվը: Fujitsu ընկերությունում նշել են, որ նոր վզկալը թույլ կտա վաղ շրջանում հայտնաբերել պասիվ կենսակերպով պայմանավորված հիվանդությունները: