
Այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը ,Նոր ժամանակներե կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, թե միանշանակ առաջադրելու է իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Նա միաժամանակ նշեց, որ հեղափոխություն կարող են անել այն ուժերը, որոնք երեք նախագահների ուղեծրից դուրս են:
Նրա խոսքով, իշխանությունը ժողովրդին պետք է առաջնորդի, մտածի ժողովրդի, պետության մասին, սակայն նրանց բոլոր քայլերն այնքան հակասական են, որ որևէ հարցի պատասխան չես կարողանում ստանալ: