ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է հայտնի The View շոուի հյուրը` ABC հեռուստաալիքի եթերում, եւ փոփ-մշակույթի իմացության թեսթ հանձնել:
Օբաման ճիշտ է պատասխանել հինգ հարցերից երկուսին, այդ թվում` Քիմ Քարդաշյանի մասին: Հարցին` գիտե՞ արդյոք, թե Քարդաշյան քույրերից որն է ամուսնալուծվել 72 օր տեւած ամուսնությունից հետո, Օբաման համոզված ասել է` Քիմը, -գրում է New York Daily News-ը: “Գիտեմ, որովհետեւ բասկետբոլ եմ դիտում”,- նշել է Օբաման: Նախագահը, սակայն, դժվարացել է նշել սեքսի մասին հայտնի “Գործի 50 երանգ” (Fifty Shades of Grey) գրքի անունը, որը բեսթսելլեր էր դարձել ԱՄՆ-ում եւ մեծ ժողվրդականությունէ վայելում հատկապես կանանց շրջանում: “Ես կհարցնեմ Միշելին, երբ տուն վերադառնամ”,- ասել է Օբաման: