Մայր բուհը 93 տարեկան է. ԵՊՀ-ում ընտրեցին լավագույն ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանում մայիսի 16-ին երկակի տոն էր. լրացավ համալսարանի հիմնադրման 93 ամյակը, մրցանակներ շնորհվեցին մայր բուհի այս տարվա լավագույն ուսանողներին: Լավագույն ուսանողի կոչումը ուսանողի գործունեության համագումարն է, և շատ քչերին է տրվում այն կրելու պատիվը: Դուք մեծագույն երախտիքով պետք է ընդունեք, որ պետական համալսարանի սան եք, հպարտ պետք է լինեք, որ ձեր կյանքի լավագույն տարիներն անցկացրել և անցկացնում եք այստեղե,- ԵՊՀ լավագույն ուսանող-2012 ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ բացման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:armlur.am-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությանը 19 ֆակուլտետ ներկայացրել էր երեքական թեկնածուի, որոնցից հանձնաժողովը` բուհի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի գլխավորությամբ ընտրեց լավագույններին` ուսման առաջադիմության, գիտական աշխատանքներ կատարելու ունակության, ուսանողական հասարակական ակտիվության, օրինակելի վարքի հիման վրա:Մրցանակաբաշխությունը եզրափակվեց համերգային ծրագրով, որը պատրաստել էին համալսարանի մշակույթի կենտրոնի ուսանողները:




Լրահոս