
Շվեյցարական Թուն քաղաքի կենտրոնում տեղադրվել է Տիտանիկի մոդելը, որը օրիգինալից 15 անգամ փոքր է: Նավի մոդելի ստեղծման համար ֆինանսական միջոցների մի մասը տրամադրել է քաղաքի խորհուրդը:
Քաղաքային գազոնի մեջ նավի խորտակումը “Տիտանիկ” մյուզիքլի յուրօրինակ գովազդ է: Մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 10-ին՝ Thunerseespiele-ի շրջանակում: Մոդելը քաղաքում կմնա մինչեւ հոկտեմբերի 15-ը, ինչից հետո աճուրդի կհանվի: