
«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսն առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։ Անգլիական ակումբը հնարավորություն է ընձեռում իսպանացի դարպասապահին վերականգնվել եւ այնուհետեւ մարզվել իրենց թիմում։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է.
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրավիրում է «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսին՝ վերջնականապես ապաքինվելու վնասվածքից:
Վալդեսն ազատ գործակալ է։ Նա հնարավորություն է ստանալու իր ապաքինումը շարունակել«Յունայթեդ»-ի բժշկական շտաբի վերահսկողությամբ»։