
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանության աշխատակցները eBay-ում 5 դոլար մեկնարկային գնով աճուրդի են հանել տապակած հավի մի կտոր, որն իր տեսքով կովբոյի ճտքավոր կոշիկ է հիշեցնում: Ներկայում նագետի համար առաջարկվող ամենաբարձր գինը 30 դոլարն է: Աճուրդը բարեգործական բնույթ է կրում: Աճուրդը կավարտվի մայիսի 21-ին: Հիշեցնենք, որ 2012-ի փետրվարին էլ աճուրդի էր հանվել տապակած հավի կտորը, որը նման էր Ջորջ Վաշինգտոնի գլխին: Այն վաճառվել է 8100 դոլարով: