Ուշագրավ փաստեր` մարտի 1-ի դեպքերին հետեւած զարգացումների մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսի» հրապարակումներից մեկը, որում բերված է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի հաշվետվությունը 2008-ի մարտի 1-ի դեպքերին հետեւած զարգացումների մասին, ուշագրավ փաստեր է բացահայտում: Ըստ Փենինգտոնի` մարտի 1-ի դեպքերից մի քանի օր անց Հայաստան այցելած ԱՄՆ դիվանագետ Մեթյու Բրայզայի հետ զրույցում մարտի 1-ի դեպքերի համար ողջ պատասխանատվությունը ՀՀ այսօր արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերցրել է իր վրա եւ ասել, որ եթե որեւէ մեղադրելու բան կա, ապա հենց իրեն պետք է մեղադրեն: Իսկ Սերժ Սարգսյանն ամերիկացի դիվանագետին ասել է, որ արտակարգ դրությունը, ցույցերի արգելումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դադարեցնի փողոցային պայքարն առնվազն մինչեւ իր երդմնակալությունը (ապրիլի 9): «Նման համաձայնության դեպքում Սերժ Սարգսյանը խոստացել է վերացնել լրատվական շրջափակումը, չեղյալ հայտարարել արտակարգ դրությունն ու բանակցել ընդդիմության հետ»,- պատմել է Փենինգտոնը: Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը չերկարեցվեց, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ առաջին հանրահավաքը տեղի ունեցավ 2008-ի հունիսի 20-ին: Իսկ ավելի ուշ կամաց-կամաց փոխպայմանավորվածության հիման վրա ազատ արձակվեցին քաղբանտարկյալները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս