
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վարչական դատարանը մերժել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի: Փոստանջյանը պահանջում էր պարտավորեցնել խորհրդարանի խոսնակին շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող` իր հեղինակած հայտարարության նախագիծը:
Փոստանջյանը խոստանում է հայցի մերժումը բողոքարկել Վերաքննիչ վարչական դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: