«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այսօր կայանալիք հանրահավաքի հստակ սցենարը երեկ երեկոյան դրությամբ դեռ չէր հստակեցվել: Քննարկվում են մի քանի սցենարներ, որոնցով իրադարձությունները կարող են զարգանալ: Նույնիսկ չի բացառվում, որ կորոշվի նստացույց հայտարարել` իշխանություններին ժամանակ տալով: Նստացույցի սցենարի օգտին որոշման դժվարությունը կայանում է նրանում, որ եռյակի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվում, թե ում եւ ինչ պահանջ պետք է ներկայացվի: Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նույնպես խոստովանել է, որ ոչ իշխանական եռյակը դեռեւս չունի մեկ միասնակական ճանապարհային քարտեզ: Նրա խոսքերով` ինքը, սակայն, լիահույս է, որ մինչեւ հանրահավաք իրենց բոլոր անհամաձայնությունները կհարթվեն հանուն ժողովրդի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: