
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում արված գրառումով տեղեկացնում է, որ այսօր իր գրասենյակում հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Սեկերինսկայայի հետ՝ վերջինիս խնդրանքով: ,Տիկին Սեկերինսկայան ցանկանում էր լսել իմ մեկնաբանությունները և գնահատականները ընտրությունների ընթացքի, արդյունքների, ինչպես նաև դիտորդների գործունեության վերաբերյալե,– գրել է Օսկանյանը՝ տեղեկացնելով նաև, որ դիտորդական առաքելության ղեկավարին ասել է, որ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը՝ բացատրելով, թե ինչու: