«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ցանկանում են իրենց արտադրանքի գները հերթական անգամ բարձրացնել: Ոչ հրապարակային զրույցներում տնտեսվարողները պնդում են, որ իրենք արդեն սկսել են վնասով աշխատել: Կաթնամթերք արտադրողների խոսքերով` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հումքի գները նույնպես բարձրացել են: Երեկ «Ժողովուրդ»-ն այս խնդրի առնչությամբ զրուցեց կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց հստակ պատասխանել` թանկացում լինելո՞ւ է, թե ոչ: «Դեռ տեղյակ չենք: Դեռ հայտնի չէ»,- ասաց Ղուկաս Բունիաթյանը: Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` կաթնամթերքի շուկայում այս տարվա սեպտեմբերին 2010 թվականի համեմատ գնաճը կազմում է 37 տոկոս»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: