«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով, դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղախոխվել Արցախ եւ բնակություն հաստատել այնտեղ: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Թոխատյանը՝ հավելելով. «Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր ընտանիքը եւս տեղափոխվելու է Արցախ, դերասանը միանշանակ չպատասխանեց՝ նշելով, որ ամեն ինչ կախված է աշխատանքից. «Եթե ամեն ինչ լավ լինի, իհարկե, ընտանիքս նույնպես ինձ հետ կլինի»: Իսկ թե Արցախում կոնկրետ ինչ առաջարկ է ստացել, դերասանը չցանկացավ մանրամասնել՝ պատճառաբանելով. «Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի, առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել»: Դերասանը նաեւ նշեց, որ ուրախ կլինի, եթե իր այս քայլը վարակիչ լինի:
ԹՈԽԱՏՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ