
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել այլ ակումբում: Իտալացի մասնագետը նշել է, որ կմնար «արքայական ակումբում» մինչ կարիերայի ավարտը:
« «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ես կկնքեի պայմանագրի առանց ժամկետի: Ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: Եվ ես երբեք չէի աշխատի «Բարսելոնայում», քանի որ հարգում եմ իմ ներկայիս ակումբը: Ես պետք է հարգեմ ինչպես իմ պատմությունը, այնպես էլ ակումբի, որտեղ աշխատում եմ»,-Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը: