Ադրբեջանցին ինքնասպանության է դրդել չորրորդ դասարանցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի դպրոցներից մեկի չորրրորդ դասարանի աշակերտը ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Մոսկվայի արևմուտքում՝ Ռուբլյովյան մայրուղու վրա գտնվող շենքի 13-րդ հարկից: Այս մասին հաղորդել է Интерфакс-ը՝ վկայակոխելով աղբյուրն իրավապահ մարմիններում: Ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննությունը:

Պարզվել է, որ մինչ այդ տղան վիճել է համադասարանցու հետ, ում հայրը սկսել է սպառնալ տղային: Սպառնալիքների մեղադրանքով արդեն ձերբակալել են ՝32-ամյա ադրբեջանցուն: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության մղելու մեղադրանքով:




Լրահոս