ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան, «Ժողովուրդ»-ի աղբյուրների հավաստմամբ, «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հավաքել է կուսակցության ակտիվին՝ նրանց ներկայացնելու իր որոշումը, թե ով պետք է դառնա պատգամավոր, ով՝ ոչ: Ծառուկյանը հայտարարել է, որ բոլոր ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք չեն հավաքել 10 հազար եւ ավել քվե հօգուտ ԲՀԿ-ի, մանդատ չեն ստանալու: ԲՀԿ առաջնորդը երեկվա նիստի ժամանակ «մաքրել» է կուսակցության ընտրացուցակը՝ հասնելով 62-րդ համարին: Ըստ այդմ, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մարտունեցի պատգամավոր Վահագն Մախսուդյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Պատգամավոր չեն դառնա նաեւ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը, Մխիթար Հարությունյանը, Արամ Սաֆարյանը եւ այլոք: Այս թեմայով քննարկումը ԲՀԿ-ում կշարունակվի առաջիկա օրերին: Ապագա պատգամավորների եւ ԲՀԿ-ից մերժվածների ցուցակը՝ 5-րդ էջում:




Լրահոս