
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս Արուճ համայնքի ճանապարհին նկատել են հրացանավոր տղամարդու:
Բաժին հրավիրվելուց հետո պարզվել է, որ նա՝ 1976 թ. ծնված Արթուր Ա.-ն, «ԻԺ 18» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը պահելու և կրելու թույլտվություն չուներ:
Կատարվում է հետաքննություն: