ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կպատժի Սերբիայի հավաքականին: Նրանք Եվրո-2016-ի ընտրական փուլի բոլոր տնային հանդիպումները կանցկացնեն առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա – Ալբանիա հանդիպման ժամանակ ծեծկռտուք էր սկսվել երկու թիմերի և նրանց երկրպագուների միջև, որի պատճառով էլ խաղը դադարեցվել էր 42-րդ րոպեին:
Տեղեկացնենք նաև, որ Սերբիայի եւ Ալբանիայի հավաքակաները Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում են ընդգրկված: