Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության ակտիվը Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենց» ռեստորանային համալիրում հետընտրական խնջույք է կազմակերպել: Ներկաներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ականները բավականին բարձր տրամադրություն են ունեցել, գինովցել ու պարել: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Ինչպես «Ժողովուրդ»-ին պատմեց ներկաներից մեկը, «Ֆլորենց»-ում հնչել են բացառապես քաղաքական կենացներ՝ հաղթանակ բառի տարբեր հոլովումներով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ