ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարարության պաշտոնյաները դեռ մինչեւ երեկ չեն իմացել, որ Երեւանում անցկացվում է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցության համաժողովը: Այս միջոցառման մասշտաբները պատկերացնելու համար նշենք, որ ՀՀՇ հրավերով՝ այս համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել 37 երկրների 54 կուսակցությունների անդամներ, նախկին ու ներկա դիվանագետներ, պաշտոնյաներ եւ այլն: Եվ ահա, ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԳՆ-ում այս մասին իմացել են այն ժամանակ, երբ Հայաստան եկած հյուրերից մեկի փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են եղել, ու ՀՀՇ-ն այդ մասին ահազանգել է ԱԳՆ-ին: Նշենք, որ մինչ այդ՝ դեռ մարտ ամսին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը համաժողովի մասին գրություն էր ուղարկել վարչապետին՝ խնդրելով ոստիկանության եւ ԱԱԾ միջոցով ապահովել հյուրերի անվտանգությունը: Եվ ահա անգամ վարչապետը հարկ չի համարել դիվանագետների այցի մասին թեկուզ բանավոր տեղյակ պահել ԱԳ նախարարին:




Լրահոս