Հանրահավաքին ժամեր են մնացել, բայց դեռ չհամաձայնեցված հարցեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ոչ իշխանական ուժերի տրամադրության կամ մոտեցումների փոփոխություն չկա, կան որոշ չհամաձայնեցված հարցեր, որոնք կքննարկվեն և կլուծվեն այսօր: Անդրադառնալով իշխանական ուժերի այսօր կայանալիք հանրահավաքին, այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Բնականաբար, այս շարժման հիմնական նպատակը իշխանափոխությունն է, բայց որոշ դետալներ կարող են առաջանալ, որոնք փոփոխությունների կենթարկվեն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ ճշգրտված է», – ընդգծեց նա:

Նրա խոսքով, լավագույն տարբերակը միավորված ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելն է:  «Դրված է իշխանափոխության հարց, և մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արդյունքներին, այլ ոչ թե լոզունգներին», – ընդգծեց նա՝ հավելելով, թե դեռ վերջնական որոշված չէ՝ հանրահավաքի ժամանակ պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե ոչ:

Հանրահավաքին բոլոր վերաբերող հարցերին, Ռ. Հակոբյանը պատասխանում էր, թե պետք է ներկա լինել և տեսնել, թե ինչ կկատարվի: Նա նաև նշեց, որ դեռ պարզ չէ՝ այսօր նստացույց կլինի, թե ոչ: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի հանրահավաքի ընթացքից:

Հիշեցնենք, որ այսօր՝ 17:00 Երևանի Ազատության հրապարակում կկայանա ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» ուժերի միասնական հանրահավաքը:




Լրահոս