Հոկտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կժամանեն Փարիզ: Ինչպես տեղեկացնում է France-Presse գործակալությունը, հանդիպմանը նախատեսվում է ղարաբաղյան հարցի քննարկումը:
Ելիսեյան պալատում ցանկանում են երկխոսություն հաստատել հակամարտության կողմերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման ֆոնի վրա: Փարիզյան հանդիպմանը ներկա կգտնվեն Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ միջնորդները:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, հանդիպումից առաջ Ֆրանսուա Օլանդը երկկողմ հանդիպումներ կանցկացնի իր հայ և ադրբեջանցի գործընկերների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Երկու նախագահների երես առ երես հանդիպման մասին վերջնական պայմանավորվածություն առայժմ չկա:
Ինչպես նշվում է հաղորդագրույթունում, հանդիպումից հետո կկայանա ընթրիք կողմերի մասնակցությամբ, որը նվիրված կլինի «ապագա Կովկասի գլոբալ հարցերին»: