Պետք է այնպես անել, որ ժողովուրդը չհիասթափվի. Ա. Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն ինչ պետք է անենք, որ անցյալի սխալները չկրկնենք ու արյուն այս գործընթացի մեջ չլինի: Անդրադառնալով այսօր կայանալիք ոչ իշխանական ուժերի հանրահավաքին՝ այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Պետք է այնպես անենք, որ ժողովուրդը չհիասթափվի: Ես չէի ուզենա, որ իրենք այս իմ ասած հարցերի հետ կապված որևէ ձախողում արձանագրեին, եթե լինի այս իմ ասած երկուսից որևէ մեկը, ապա բոլորս էլ խնդիր ենք ունենալու», – ընդգծեց նա՝ մանրամասնելով, որ հիասթափություն ասելով նկատի ունի անցյալի դառը փորձը, երբ անընդհատ ասում են՝ կտեսնեք ինչ է լինելու, բայց ոչինչ էլ չի լինում:

Ա. Ռուստամյանւ նշեց, թե ցանկանում է, որ եռյակն իսկապես չձախողվի իր ծրագրերում: Նա նշեց, թե անցած հանրահավաքից հետո հարցեր են մնացել, և հույս ունի, որ այսօրվա հանրահավաքը կսրբագրի դրանք, եթե ոչ, ապա դրանք կարող են խորանալ:

«Լավ սկիզբը կարևոր դեր ունի հետագայի համար, գուցե իրենք որոշել են, որ մի քանի հանրահավաքն է սկիզբը: Բայց որ այդ հանրահավաքն առաջացած ակնկալիքները չբավարարեց` սա ամենաադեկվատ գնահատականն է», – հավելեց նա:




Լրահոս