Մոսկվայում անցած գիշեր կրակել են կազմակերպված հանցավոր խմբավորման երկու անդամների՝ Ալեքսանդր Տուլուպովի և Դմիտրի Սաբլինի ուղղությամբ, տեղեկացնում է РЕН ТВ-ին:
Ընկերները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Տուլուպովին վիրահատել են, ինչից հետո նա անհետացել է հիվանդանոցից: Սաբլինը մահացել է որովայնի շրջանում ստացած վնասվածքից:
Տեղեկացվում է, որ Տուլուպովն ու Սաբլինը՝ ընկերների հետ միասին քննարկելիս են եղել խմբի պարագլխի՝ ցմահ դատապարտված Դմիտրի Բելկովի գործի դատավարության մանրամասները: Խոսակցության ժամանակ օրեխովյանների և հարավային տարածքներից մայրաքաղաք եկած հյուրերի միջև վեճ է բռնկվել, որից հետո հարավցիները կրակ են բացել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերձմոսկովյան Օդինցովոյում անհայտ անձինք սպանել են օրեխովյան խմբավորումից տուժածների փաստաբանին և նրա կնոջը: Սպանվածների մարմինները հայտնաբերվել են Volvo ավտոմեքենայում:
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, դատարանը ցմահ աղատազրկման է դատապարտել օրեխովյան խմբավորման պարագլխին՝ Դմիտրի Բելկինին, ով հայտնի է նաև որպես «Բելոկ», տեղեկացնում է lenta.ru-ն: