
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ այսօր կայանալիք երեք ուժերի հանրահավաքին ավելի շատ մարդ կլինի, քան հոկտեմբերի 10-ին էր: Նշելով այս մասին ԱԺ բրիֆինգների ժամին՝ նա հավելեց, որ ի տարբերություն նախորդ հանրահավաքի՝ այս պահին մարզերից հանրահավաքին մասնակցելու եկող մարդկանցից ավելի քիչ բողոքներ են ստացվել: Նա այդպիսի մեկ դեպք մտաբերեց, որն էլ տեղի է ունեցել երեկ երեկոյան:
«Ոստիկանության աշխատակիցները հրավիրում են մեր աշխատողներին, մարդկանց, մեր տեղափոխողներին, կազմակերպիչներին, զրույց են անցկացնում, հորդորում են, համոզում են, վախեցնում են, որ մարդիկ չգան: Բայց առայժմ ավելի կոպիտ խախտումներ այս պահին չկան: Ես համոզված եմ, որ նվազագույնը նույն մարդկանց քանակը կլինի, նաև մի քիչ ավելի, քան ամսի 10-ին», – հայտարարեց նա: