ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Սերբիայի և Ալբանիայի հավաքականներին պարտություն գրանցել Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անավարտ մնացած խաղում: Երկու թիմերն էլ այդ խաղում միավոր չեն վաստակել:
Բացի այդ՝ 100 հազար եվրոյով տուգանվել են Ալբանիայի ու Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին, եւ տնային երկու հանդիպումները Սերբիայի ազգային թիմը կանցկացնի առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ այս խաղի 42-րդ րոպեին ծեծկռտուք սկսվեց երկու թիմերի ֆուտբոլիստների և երկրպագուների միջև, որի պատճառով էլ խաղն ընդհատվել էր: Նշենք նաև, որ այս երկու հավաքականները Հայաստանի ընտրանու հետ գտնվում են նույն ընտրական խմբում: