Խայտառակ դեպք` Վայքում. հովիվը թալանել է վթարի հետևանքով մահացած երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Սարավան գյուղում: Նշված տարածքի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել վայքեցի ընտանիք տեղափոխող ավտոմեքենան, ինչի հետևանքով անչափահաս 6-ամյա երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրա ծնողների վիճակը ծայրահեղ ծանր է: Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ Սարավան գյուղի այն հատվածում, որտեղ դեպքը տեղի է ունեցել, հաճախ են վթարներ լինում: Այս հատվածում գտնվում է մի քանի ռեստորան և հանգստի գոտիներ:

Մեր նշած դեպքը, սակայն, առանձնանում է նրանով, որ միգուցե հնարավոր կլիներ խուսափել դժբախտ պատահարից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի ենթարկված մեքենային մոտեցել է անցնող մի անհայտ անձ, ով, օգնելու փոխարեն, թալանել է մեքենայում եղածը: Կարծիքներ կան, որ թալանողը հովիվ է եղել, ում ավելի ուշ մի խումբ մարդիկ ծեծի են ենթարկել, ապա՝ տեղափոխվել հիվանդանոց:

Armlur.am-ի հետ զրույցում Սանավանի գյուղապետը հաստատեց, որ ընտանիքը վթարի է ենթարկվել, սակայն դժվարացավ ասել՝ թալան եղել է, թե՝ ոչ: Ոստիկանությունից ևս մեր տեղեկությունը չհաստատեցին, այլ նշեցին միայն, որ վերջին մեկ շաբաթում նման դեպք չի գրանցվել:

Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաև, որ վթարի ենթարկվածներից ընտանիքի հայրը ԼՂՀ քաղաքացի է, ով վերջերս էր Հայաստան եկել:




Լրահոս