ՌԴ-ում 14 բռնաբարությունների համար դատվածը կրկին նույն հանցանքն է գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վորոնեժի դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել բռնաբարության համար նախկինում 14 տարվա ազատազրկման դատապարտված ռեցիդիվիստին, ով կրկին հարձակվել է աղջկա վրա: Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, նա պատիժը կրելու է հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում, որտեղ սովորաբար պահվում են սերիական մարդասպանները:

2014թ.-ի մարտին Սերգեյ Ռումինինն ազատվել էր գաղութից, ուր 9 տարի էր անցկացրել սպանության սպառնալիքով 14 սեռական բնույթի հանցագործությունների համար:

Ազատ արձակվելով՝ տղամարդը տաքսու վարորդ է աշխատել և արդեն երկու ամիս անց նոր հանցագործութուն է կատարել:

Գիշերը մեքենայով Վորոնեժի փողոցներով շրջելիս, Ռումինինը նկատել է 16-ամյա աղջկա, նրան քարշ տվել մոտակա բակ և բռնաբարել՝ նկարահանելով իր գործողությունները բջջային հեռախոսով, տեղեկացնում է criminalnaya.ru-ն: Տեղի բնակիչները լսել են աղջկա բղավոցները և ոստիկանություն զանգահարել: Հանցագործը ձերբակալվել է հենց հանցանքի վայրում։




Լրահոս