ԱՄՆ-ի ոստիկանությունը չի բացառում, որ Նյու Յորքի ոստիկանների վրա կացնով հարձակվողը կապված է եղել իսլամիստ ծայրահեղականների հետ:
Հարձակումը կատարվել է Քուինս թաղամասում: Կացնով զինված տղամարդը, ում անունը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Զեյլ Փոմփսոն է, հարձակվել է 4 ոստիկանի վրա և գնդակահարվել:
Ոստիկաններից մեկը տեղափոխվել է հիվանդանոց գլխի վնասվածքներով, նրա վիճակը գնահատվել է ծանր:
Ոստիկանությունը պարզում է հանցագործի դրդապատճառները և չի բացառում, որ նա հարձակվել է ոստիկանների վրա գաղափարական պատճառներով: Ստացվում է, որ կատարվածը կարող էր ահաբեկչություն լինել. տեղեկացնում է BBC-ն: