ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՛չ մանթրաշ եմ, ո՛չ էլ ագրեսիա կա իմ մեջ»:

Հակոբ Հակոբյան «Առավոտ»

Բազմափորձ լինելն իր առավելություններն ունի. Ճոյտը տարբեր ընտրություններում մե՛կ ընտրվել է, մե՛կ ձախողվել: Այլ հարց է, որ այս անգամ առավել քան երբեւէ պարտությունը հանգիստ կարող է ընդունել: Ինչպես լրատվամիջոցներն են հաղորդում, նա ընտրակաշառքը խոստացել է մայիսի 6-ից հետո բաժանել, բայց Ս. Սարոյանին պարտվելով՝ մտքափոխվել է: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ճոյտը շահելու կամ կորցնելու ոչինչ չունի. ո՛չ խոստացված փողն է բաժանել, ո՛չ էլ հաջողության է հասել ընտրություններում: Ինչ վերաբերում է ագրեսիային, ապա նշված հոգեվիճակն ավելի շատ նախընտրական շրջանին է բնորոշ, ու մայիսի 6-ից հետո դրա դրսեւորումներն անիմաստ են:




Լրահոս