Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերթեթև քաշային կարգում WBA վարկածով կանանց աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հաջորդ մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին. նա կփորձի պաշտպանել չեմպիոնական գոտին:
Կենտիկյանի մրցակիցը կլինի ճապոնուհի Նաոկո Ֆուձիոկին:
«Շատ ծանր մենամարտ է լինելու: Ֆուձիոկին աշխարհի լավագույն մարզուհիներից մեկն է: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար, նման մենամարտերը յուրահատուկ խթան են հանդիսանում»,- նշել է Կենտիկյանը: