Ռուսաստանը պահպանում է իր ուժերի որոշ մասը Ուկրաինայի արևելքում. ՆԱՏՕ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ռուսաստանյան զինուժի մասնակի հեռացմանը, անմիջապես Ուկրաինայի հետ սահմանին շարունակում է մնալ ռուսական բանակի շարժական խմբավորումը: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրեդլավը:

Նրա խոսքով, Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի նկատելի դուրս բերում է արձանագրվել, սակայն երկրի արևելքում դեռ ռուսական զորքեր կան, գեներալին մեջբերել է Ռոյթերսը: Զինվորականը նշել է, որ ռուս-ուկրաինական սահմանին Ռուսաստանի կողմից նույնպես պահպանվել է ռուսական բանակի մարտունակ խմբավորում, ինչը կարող է հարևան երկրի վրա ճնշման լծակ դառնալ:

Մինչդեռ Մոսկվան շարունակում է հերքել այն փաստը, որ ռուսական կանոնավոր ստորաբաժանումները մարտական գործողությունների են մասնակցում Ուկրաինայի տարածքում:




Լրահոս