Բրիտանական մայրաքաղաքի ոստիկանության վարչությունը՝ Սքոտլկենդ-Յարդը, 425 հազար ֆունտ (680 հազար դոլար) փոխհատուցում կտրամադրի այն բանի դիմաց, որ 25 տարի առաջ կինը երեխա է ունեցել ոստիկանից, ով գաղտնի գործակալ է եղել և նրան լրտեսել. տեղեկացնում է The Guardian թերթը:
Կնոջ անունը, ում հետ Սքոտլանդ Յարդը համաձայնության է եկել, գաղտնի է պահվում: Կինը հրաժարվել է բարոյական և հոգեբանական վնասի փոխհատուցումից, իսկ ոստիկանությունը չի ընդունել մեղքը:
Բրիտանուհու համար, ում ոստիկանությունն անվանում է Ջեքի, հոգեբանական ծանր հարված է եղել իր երեխայի հոր մասին ճշմարտությունն իմանալը, չնայած որ դա տեղի է ունեցել միայն 2012-ին:
Ջեքին ծանոթացել էր ոստիկանության գործակալ Բոբ Լամբերտի հետ 1984թ.: Ձախ հայացքների տեր ձևացող գործակալը լրտեսել է կենդանիների և բնության պաշտպանների, այդ թվում՝ Greenpeace-ի ակտիվիստներին:
Ջեքիի և Լամբերտի միջև սիրավեպ է սկսվել, և 1985-ին կինը նրանից երեխա է ունեցել: Նա տեղյակ չի եղել, որ իրականում իր սիրեցյալն ամուսնացած է և 2 երեխա ունի:
1988թ. Լամբերտը հեռացել է կնոջից՝ ոստիկանության հետապնդումից փախչելու պատրվակով: Սակայն իրականում նա վերադարձել է ոստիկանության իր աշխատանքին: