
Հայտնի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է ակտիվորեն աջակցի Ուկրաինային և դիմակայի Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգին:
Սորոսը զգուշացրել է, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը սպառնալիք է ԵՄ գոյությանը, քանի որ Մոսկվան, նրա խոսքով, իր կողմնակիցներին հավաքագրում է Եվրամիությանը հոռետեսորեն վերաբերվողների շարքերից:
«Եվրամիությունը գտնվում է բավականին թույլ վիճակում: 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո ԵՄ-ն իսկական փակուղու մեջ է հայտնվել: Այդ ֆոնի վրա Ռուսաստանն առաջարկում է Եվրամիությանը այլընտրանքային գաղափար, որը խարսխված է ազգայնականության վրա՝ ի տարբերություն ԵՄ ինտերնացիոնալիզմին: Եվրոպական դիրքերի թուլության պատճառով այդ այլընտրանքը շատ մեծ ուժ ունի. այն հիմնված է ոչ թե իրավունքի, այլ՝ ուժի կիրառման վրա», – նշել է Սորոսը: