ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանային համալիրում պահվող 2 տարեկան արջը կարողացել է վանդակից դուրս գալ: Հոգեմետ դեղ կրակելուց հետո հաջողվել է կենդանուն տեղափոխել վանդակ:

 

ՀԱՐՑ. Ես Վրաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Ցանկանում եմ դառնալ ՀՀ քաղաքացի: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եւ որտե՞ղ պետք է դիմեմ:

Արտյոմ Սարգսյան (37 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության քաղաքացիության բաժին՝ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները բավարարելուց հետո՝ ներկայացնելով 23.11.2007թ. թիվ 1390-Ն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված փաստաթղթերը՝
l դիմում
l անձնագիրը եւ դրա պատճենը
l 3.35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր)
l ծննդյան վկայականը եւ դրա պատճենը
l ամուսնության վկայականը եւ դրա պատճենը
l ամուսնու անձնագիրը եւ դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
l իր երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը եւ դրա պատճենը, կամ ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը
l ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որեւէ մեկը
l քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը եւ դրա պատճենը կամ ճամփորդական եւ ՀՀ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթերը ու դրանց պատճենները
l պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (1000 դրամ 900005160529100 հաշվեհամարին):
Ինչպես նաեւ՝ պետք է լրացվի ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված ձեւի հարցաթերթիկ:
Օտար լեզվով փաստաթղթերը ներկայացվում են հայերեն թարգմանված եւ նոտարական կարգով հաստատված:

ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահին է դիմել 21 հազար անձ: Իսկ թե որքան կկազմի այս տարվա ցուցանիշը, դեռեւս պարզ չէ: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի՝ «Երկքաղաքացիության ինստիտուտը չի դիտարկվում այն կտրվածքով, թե դիմումատուն որ երկրի քաղաքացի է հանդիսանում: Մեզ համար նա ՀՀ քաղաքացի է»: Այսինքն՝ կարեւորն այն է, որ մարդիկ դեռ ցանկություն ունեն ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ այն, որ այդպիսով Հայաստանի բնակչության թիվը գոնե մեկով ավելանա:

 
ՀԱՐՑ. Ռուսաստանում եմ: Արդեն մի քանի ամիս գրանցման ժամկետս լրացել է: Ուզում եմ վերադառնալ Հայաստան: Բայց նախապես անհրաժեշտ եմ համարում ճշտել՝ ի՞նչ տուգանք է սպասվում ինձ, եւ ո՞րն է ավելի ճիշտ՝ այստեղի միգրացիոն ծառայությանը դիմե՞մ, թե՞ սահմանի վրա տուգանքը վճարեմ: Խնդրում եմ՝ պարզաբանեք՝ հնարավո՞ր է, որ մի քանի տարով արտաքսեն ինձ այդ երկրից՝ ժամկետը խախտելու համար:

Գեղամ Սարգսյան (37 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան մեր քաղաքացու կողմից ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացին պետք է դիմի Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայությանը՝ իր խնդրին լուծում տալու համար, քանի որ տեղի միգրացիոն պետական ծառայությունն է որոշում, թե նման խախտման համար որքան տուգանք է սահմանվում, եւ ինչպիսի պատիժ պետք է կիրառվի:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրականում նման խնդիրներ շատ հաճախ են հանդիպում արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների մոտ, որոնք իրենց հանապազօրյա հացը փորձում են վաստակել օտար ափերում: Պարզ է, որ դեպորտի` արտաքսման ենթարկվելու դեպքում՝ քաղաքացին օրենքով սահմանված ժամկետով հնարավորություն չի ունենա մեկնելու այդ երկիր:
Ցավոք, ներկայացված պատասխանում ոչինչ ասված չէ ՌԴ օրենսդրությամբ սահմանված պատժաչափերի եւ տուգանքների մասին, մինչդեռ մեզ դիմած քաղաքացին հենց այս ճանապարհով էր փորձում պարզել իր հետագա ճակատագիրը: Հավանաբար ՀՀ միգրացիոն պետական ծառայությունում քաջատեղյակ են ռուսական կողմի կամայականություններին, այդ պատճառով էլ խուսափել են պատասխանում ներկայացնել ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգը` մտավախություն ունենալով, որ այն կարող է կոնկրետ քաղաքացու դեպքում փոփոխվել:




Լրահոս