Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած եռյակի հանրահավաքին նոր դեմքեր են ներկայացել:
Այս պահին հրապարակում են Աջափնյակ համայնքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը, գործարար-պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով նախկին հանրահավաքին գտնվում էր Դուբայում, ինչպես նաև երկրորդ հանրահավաքին նույնպես ներկայացած գործարար ԲՀԿ-ականներ:
Ենթադրվում է, որ Գ. Ծառուկյանի ելույթից առաջ նոր դեմքերի թիվը կավելանա: