ԱՆՎԱԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ ֆրանսիացի էքստրեմիստ 49-ամյա Ալեն Ռոբերը, որը հայտնի է «սարդ մարդ» անունով, երեկ մագլցել է Դեֆանս գործարար թաղամասում գտվող, 231 մետր բարձրությամբ First երկնաքերի շինության տանիքը առանց ապահովագրության: Ռոբերից 60 րոպեից պակաս ժամանակ է պահանջվել երկրի ամենաբարձր շինության տանիքին հայտնվելու համար: Ներքեւից նրան հետեւել են հարյուրավոր մարդիկ: Ռոբերին շինությունը մագլցելու թույլտվություն է տվել երկնաքերի սեփականատերը: «Սարդ մարդը» ավելի քան 85 հսկա շինություններ է մագլցել, որոնց շարքում են աշխարհի ամենաբարձր՝ 828 մ բարձրությամբ Բուրջ-Խալիֆա երկնաքերը Դուբայում, Նյու Յորքի Empire State Building-ը, Փարիզի Էյֆելյան աշտարակը եւ այլն:




Լրահոս