Բրիտանիայի թագուհին առաջին անգամ գրառում է կատարել Twitter-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես շատ ուրախ եմ այսօր բացել «Տեղեկատվության դար» ցուցահանդեսը @ScienceMuseum-ում և հուսով եմ, որ այցելուներին այն դուր կգա»: Նման տեղեկատվություն է հայտնվել բրիտանական թագավորական @British Monarchy կայքում, որին բաժանորդագրված է 720 օգտատեր:

Դրանից հետո հայտնվել է գրառում այն մասին, որ նախորդ թվիթը տեղադրվել է անձամբ թագուհու կողմից: Մի քանի ժամվա ընթացքում տեղեկատվությունը մոտ 8 հազար ռեթվիթ է ունեցել:

Թանգարանի տնօրենն առաջարկել է թագուհուն իր առաջին թվիթն ուղարկել՝ հիշեցնելով, որ հենց ինքն է 1976-ին դարձել առաջին միապետը, ով էլեկտրոնային նամակ է ուղարկել. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս