ՆՈՐ ԴԵՄՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի մարդկանց ներգրավումը գովազդի մեջ միշտ էլ շահավետ տարբերակ է եղել: Նման խորամանկ քայլի գնացել է նաեւ Chanel-ը՝ չնայած նորաձեւության մագնատը միշտ էլ հայտնի մարդկանց է ընտրել որպես իր գովազդային դեմք: Այս անգամ Chanel N՛5-ի նոր դեմքը կլինի Բրեդ Փիթը: Ավանդական օծանելիք Chanel N՛5-ը գովազդելու է տղամարդ, ինչը նախկինում միշտ կանայք են արել` Նիկոլ Քիդման, Օդրի Տատու, նույնիսկ Մերլին Մոնրո: Նրանք բոլորն արդեն գովազդել են բոլոր ժամանակների ամենամեծ հաջողություն ունեցող օծանելիքը՝ Chanel N՛5-ը: Տեսնես Բրեդ Փիթն ինչքա՞ն շահույթ կբերի Chanel-ին:




Լրահոս