ՀԱՐՑ. 2005 թվականին Երեւան քաղաքից գնել եմ ավտոմեքենա: Օրինական կարգով կնքել ենք առք ու վաճառքի պայմանագիր, սակայն մեքենան մնացել է նախկին տիրոջ անունով: Արդյոք հնարավոր է Երեւան չգալ եւ Վարդենիսում անվանափոխություն կատարել առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա: Նաեւ ուզում եմ իմանալ, թե որքան գումար է հարկավոր անվանափոխության համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե առք ու վաճառքն օրինական կերպով է կատարվել, ապա Երեւան գալու կարիք բնավ չկա: Թող գործողությունները կատարեն Վարդենիսի հաշվառման քննական բաժանմունքում: Պետականորեն հաշվառումից հանելու եւ նորից հաշվառելու համար նախատեսված է քսանութ հազար դրամ:
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն»
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, մեքենայի նախկին տիրոջ ներկայությունն արդյոք պարտադիր չէ: Նշված գործարքից յոթ տարի է անցել, եւ չի բացառվում, որ գնված մեքենայի նախկին տերը, ասենք, հանրապետությունից բացակայի: Փոքր չէ նաեւ վճարվելիք գումարի չափը, առավել եւս, երբ հավանական է, որ խնդրո առարկա մեքենան հնամաշ ու էժանագին լինի: