
Ալյասկայում ճանապարհորդելիս երիտասարդ զույգը հայտնվել է խորհրդավոր ու սառցակալված մի լճի մոտ, որը, ինչպես պարզվել է, թռչունների ծլվլոց հիշեցնող բարձր ձայներ է հանում:
Զբոսաշրջիկների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը քար գցում լճի սառած մակերևույթի վրա և լսում սառցի վրա սահող քարի առաջացրած տարօրինակ ձայները: Այնպիսի տպավորություն է, որ լիճը խոսում է մարդկանց հետ՝ թեկուզ և թռչնի լեզվով: