
Ի վերջո ԲՀԿ-ն կկազմի կոլիցիա ՀՀԿ-ի հետ, թե՝ ոչ, քանի նախարարական պորտֆել է հարկավոր ԲՀԿ-ականններին որպեսզի նրանք Կոալիցիա կազմեն, armlur.am այս հարցի շուրջ զրուցեց Մաքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի հետ. “ԲՀԿ-ին ոչ մի նախարարի պաշտոն էլ չեն տա, իսկ եթե գնա կոալիցիայի կազման 5-6 նախարար պետք է ունենա”,-ասաց նա: Ըստ ՀՀ գլխավոր մարքսիստի, կոալիցիա կազմելու կամ չկազմելու հարցը ոչ մի կապ չունի նախարարական պորտֆելների բաշխման հետ, այդ ամենը կապված է այն բանի հետ, թե 2013 նախագահական ընտրությունների ԲՀԿ-ն առաձին թեկնածուով հանդես կգա, թե կսատարի Սերժ Սարգսյանին: “Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այդքան համարձակություն կունենա և ինքնուրույն հանդես կգա“,-ընդգծեց Մաքսիստական կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ եթե ԲՀԿ-ն առանձին հանդես, դա կլինի դավաճանություն ժողովրդի նկատմամբ, քանի որ ժողովուրդը հավատաց նրանց: