Եղանակը Հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային երևույթների ակտիվացմամբ: Մայիսի 17-ին կեսօրից հետո` արևելյան շրջաններում, իսկ երեկոյան ժամերին` նաև այլ շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-20մ/վրկ: 
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում հատկապես երեկոյան ժամերին` ինտենսիվ անձրև: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 
Երևանում մայիսի 17-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում       ՝ 7-12մ/վրկ: Առատ տեղումներ չեն սպասվում:
Այս գիշեր սպասվում է +13+15, մայիսի 17-ի ցերեկ՝ը +26+28, երեկոյան +20+22 աստիճան:
Տեղեկացնում է “Մետեո-TV”-ն։




Լրահոս