Ծեծել են և վրաերթի ենթարկել 22-ամյա երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 05.15-ին, 1970 թ. ծնված Նարինե Մ.-ն ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Արագածավան գյուղի դպրոցի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել որդուն՝ 1992 թ. ծնված Արա Թ.-ին, որի ընթացքում համագյուղացու քրոջ որդին անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արա Թ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու և անհայտ անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս